Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Զինեդին Զիդանը 49 տարեկանում պապիկ է դարձել։ Նրա ավագ որդու՝ Էնցոյի ընտանիքում աղջիկ է ծնվել։
Երեխան ծնվել է երեկ։ Էնցո Զիդանը և նրա կինը՝ Կարեն Գոնսալվեսը, աղջկան անվանել են Սիա։
Էնցո Զիդանը նույնպես ֆուտբոլիստ է։ 27-ամյա ֆրանսիացին հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգայում՝ «Ռոդեսի» կազմում։
Զինեդին Զիդանը ևս երեք որդի ունի՝ Լուկան, Թեոն և Էլիասը։