«Ռեյնջերսի» ավագ Ջեյմս Տավերնիերը խոսել է Եվրոպա Լիգայի եզրափակչում «Այնտրախտից» կրած պարտության մասին։
«Հպարտ եմ յուրաքանչյուր թիմակցովս, ինչպես նաև յուրաքանչյուր երկրպագուով։ Նրանք ամբողջ մրցաշարի ընթացքում մեզ համար հիանալի մթնոլորտ ստեղծեցին։
Շատ հիասթափված ենք, քանի որ մեզ գավաթից բաժանեց ընդամենը մեկ քայլ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 30-ամյա պաշտպանը խփած 7 գոլով ճանաչվել է Եվրոպա Լիգայի խաղարկության լավագույն ռմբարկու։