«Այնտրախտի» ավագ Սեբաստիան Ռոդեն մեկնաբանել է իր ակումբի՝ Եվրոպա Լիգայի գավաթը նվաճելը։
«Այս թիմն ուղղակի անհավանական է։ Բոլորս շատ ուրախ ենք, քանի որ իսկապես արժանի էինք գավաթակիր դառնալուն։ Իհարկե, եզրափակիչի ճանապարհը շատ բարդ էր, և դրա համար շատ բան ենք տվել։
Երկրպագուների աջակցությունը ֆանտաստիկ էր ոչ միայն այսօր, այլև ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Ամբողջ թիմի համար սա անմոռանալի ճանապարհորդություն էր»,- Ռոդեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։