Չորեքշաբթի օրը՝ մայիսի 18-ին, կայացավ Եվրոպայի լիգայի «Այնտրախտ» — «Ռեյնջերս» եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է 11 մետրանոց հարվածաշարում գերմանական ակումբի հաղթանակով՝ 5:4 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» առանց պարտության հաղթեց Եվրոպա լիգայում։ Ֆրանկֆուրտյան ակումբն անցկացրել է 13 հանդիպում, որոնցում 8 հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել։
Այսպիսով, «Այնտրախտը» մրցաշարի պատմության մեջ երրորդ ակումբն է, որին հաջողվել է առանց մեկ պարտության նվաճել այս գավաթը։ Նախկինում դա հաջողվել էր «Վիլյառեալին» և «Չելսիին»։
Գերմանիան հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում կներկայացնեն «Այնտրախտը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Բայերը» և «Լայպցիգը»։