Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 5:4 11մ).
«Անհավանական է․․․ Դա մեր 13-րդ հանդիպումն էր Եվրոպայում, և մենք ոչ մեկում չպարտվեցինք։ Բառեր չունեմ նկարագրելու այն, ինչ տղաներն այսօր արեցին և արեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Արդեն մտածե՞լ եմ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի մասին: Ոչ Ես երբեք այդքան հեռու չեմ նայում, քանի որ չգիտեմ, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին:
Ես խաղից առաջ ֆուտբոլիստներին ասացի, որ մենք ֆանտաստիկ ճանապարհորդություն ունեցանք, որը չպետք է ավարտվի այսօր Սևիլիայում, այլ վաղը, երբ մենք տանը լինենք գավաթով»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։