«Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վադիմ Լազորենկոն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
54-ամյա ուկրաինացի մասնագետն այսօր արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ: Երևանյան ակումբը հաջողություն ու միայն հաղթանակներ է մաղթել Լազորենկոյին:
Transfermarkt կայքի տվյալների համաձայն՝ Լազորենկով նախկինում մարզել է միայն ուկրանիական ակումբներ: