ՈւԵՖԱ-ի նախագահը չէր սպասում, որ «Ռեալը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
«Նույնիսկ կիսաեզրափակիչում ես կասկածում էի, որ «Ռեալը» կհաղթի «Մանչեսթեր Սիթիին»: Հատկապես առաջին խաղում նրանց պարտությունից հետո։ Բայց նրանք կարծես ինը կյանք ունեն, ինչպես կատուն:
Սա փորձառու թիմ է, բայց, իմ կարծիքով, նրանք խնդիրներ ունեն պաշտպանությունում։ Այնուամենայնիվ, նրանք ունեն կախարդական Կարիմ Բենզեմա, ում ես համարում եմ պատմության ամենաթերագնահատված խաղացողներից մեկը: Լուկա Մոդրիչը տարիքի հետ էլ ավելի է լավանում։
Բայց «Լիվերպուլն» իսկապես ավելի լավն է, նրանք ավելի երիտասարդ խաղացողներ ունեն: Մյուս կողմից, նրանք եզրափակիչների մեծ փորձ չունեն։ Ես նույնիսկ չեմ գուշակի հաղթողին, քանի որ սովորաբար սխալվում եմ: Անհնար է կանխատեսել, մեզ անհավանական հետաքրքիր եզրափակիչ է սպասում»,- մեջբերում է Ալեքսանդր Չեֆերինին 24ur-ը։
























































