Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլազները կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Ռեյնջերսի» դեմ խաղի սպասելիքներով։
«Հպարտ եմ իմ խաղացողներով և այն, ինչ նրանք արել են վերջին երկու ամիսների ընթացքում: Երկու թիմերն էլ արժանիորեն դուրս եկան եզրափակիչ։
«Ռեյնջերսը» նման է «Վեսթ Հեմի» և «Բարսելոնայի» խառնուրդին: Հոլանդացի մարզիչը խաղացողներին տվել է հարձակվողական ֆուտբոլ, բայց բրիտանական մտածելակերպով։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը։
Մեր մարզման գործընթացում գաղտնիքներ չկան։ Բայց կարևոր էր պահպանել սովորական առօրյան, որպեսզի ժամը 21:00-ին չընթրենք: Մնացած բոլոր որոշումները նույնպես կայացվել են՝ ելնելով այն բանից, թե ինչ է անհրաժեշտ խաղացողներին այս պահին»,- Գլազների խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։