Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Եվրոպայի լիգայի եզրափակչում «Ռեյնջերսի» հետ կխաղա առանց իրենց թալիսմանի՝ Ատիլա անունով արծվի աջակցության։
Ըստ Bild-ի՝ գերմանական թիմի խորհրդանիշը, որը յուրաքանչյուր տնային խաղում թռչում է Deutsche Bank մարզադաշտի վրայով և ակումբին ուղեկցում է բոլոր եզրափակիչներում, չի լինի Սևիլիայի մարզադաշտում։
Իսպանական օրենքը պահանջում է 15-օրյա կարանտին կենդանիների ներմուծման համար, այդ իսկ պատճառով արծիվը կմնա Ֆրանկֆուրտում։
Եվրոպա Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։