«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ 22-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է առաջիկա ամռանը։
Ըստ աղբյուրի՝ Նկետիային իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Նյուքասլը», «Վեսթ Հեմը» և «Քրիսթալ Փելասը»։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում Նկետիան դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։