«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն հսկա է, քանի որ նա արդեն շատ բան է ապացուցել։ Կարծում եմ՝ նա դեռ շատ հավակնոտ է։
Իհարկե, կուզենայի պահել նրան իմ թիմում։ Ռոնալդուն այս տարի շատ կարևոր է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, նա կարողանում է հիանալի վիճակագրություն դրսևորել»,- ասել է մարզիչը De Telegraaf-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։