«Չելսին», որը 2021 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան, գլխավորել է այն ակումբների ցուցակը, որոնք նախորդ մրցաշրջանում ստացել են ՈւԵՖԱ-ի ամենաշատ մրցանակային գումարը։
«Չելսին» գրեթե 120 միլիոն եվրո է վաստակել 1,9 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդից, որը բաժանվում է Չեմպիոնների լիգայի 32 ակումբների միջև:
Նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Մանչեսթեր Սիթին» մրցանակային գումարով երկրորդն է՝ 119 միլիոն եվրո:
Ցուցակում հաջորդներն են «Բարսելոնան» և «Յուվենտուսը», որոնք 2020/21 մրցաշրջանում դուրս մնացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից։ «Բարսան» վաստակել է 85 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը»՝ 83 միլիոն եվրո: