Մայիսի 14–ին տեղի կունենան հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահական ընտրությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գրոսմայստեր Մարիա Գևորգյանը։
Նախագահի թեկնածուների մասին ոչինչ չի նշվում։
ArmSport-ը փորձեց ֆեդերացիայից ճշտել, թե ովքեր են առաջադրված նախագահի թեկնածուի պաշտոնում, բայց ապարդյուն։ Մեզ հայտնեցին, որ դրա մասին տեղեկանալ հնարավոր կլինի ընտրություններին ներկա լինելու դեպքում։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործող նախագահը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն է։