Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 100 հազար տոմսի հարցում է ստացել մայիսի 18-ին Սևիլիայում կայանալիք «Ռեյնջերսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչի համար, հայտնում է գերմանական ակումբը։
Առկա 40000 տոմսերից «Այնտրախտը» և «Ռեյնջերսը» կստանան 10.000-ական, ևս 13.000-ը կվաճառվի այլ երկրպագուների:
«Մենք հարցումների մեծ ծավալ ենք ունեցել, բայց հետաքրքրությունը, որը մենք տեսել ենք ընդամենը 48 ժամվա ընթացքում, հսկայական է և գերազանցում է այն ամենը, ինչ մենք կարող էինք պատկերացնել: Մենք կձգտենք ձեռք բերել բոլոր այն տոմսերը, որոնք կարող ենք ձեռք բերել պաշտոնական ուղիներով»,- ասել է ակումբի ներկայացուցիչ Ակսել Հելմանը։
Հիշեցնենք, որ «Այնտրախտի» 30,000 երկրպագուներ «Կամպ Նոու» մարզադաշտում ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը: