Գրեմմիի մրցանակակիր, փոփ աստղ Կամիլա Կաբելոն ելույթ կունենա 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման արարողությանը։
Կուբայական ծագումով ամերիկացի արտիստը, ով առավել հայտնի է իր Bam Bam, Señorita և Havana հիթերով, բեմ կբարձրանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում՝ ՉԼ եզրափակչի մեկնարկից մի քանի րոպե առաջ, որին կմասնակցեն «Լիվերպուլը» և «Ռեալը»:
«Ես շատ ուրախ կլինեմ բեմ բարձրանալ մայիսին Փարիզում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ:
Ես մտադիր եմ իսկապես հատուկ շոու կազմակերպել: Ես չեմ կարող սպասել»,- երգչուհու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։