Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Մայամիի Գրան Պրիում՝ 2022 թվականի Ֆորմուլա 1-ի մրցաշրջանի հինգերորդ մրցավազքում։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Ferrari-ի ներկայացուցիչ Շարլ Լեկլերը, իսկ երրորդը՝ նրա թիմակից Կառլոս Սայնսը:
Յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը զբաղեցրել է վեցերորդ տեղը:
Մայամիի Գրան Պրի. Արդյունքներ
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 57 շրջան
2. Շարլ Լեկլեր (Ֆերարի) +3,786
3. Կառլոս Սայնս (Ֆերարի) +8.229
4. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) +10,638
5. Ջորջ Ռասել (Մերսեդես) +18,582
Ընդհանուր վարկանիշը Մայամիի Գրան Պրիից հետո
1. Շարլ Լեկլեր (Ֆերարի) – 104 միավոր
2. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 85
3. Սերխիո Պերես (Ռեդ Բուլ) — 66
4. Ջորջ Ռասել (Մերսեդես) – 59
5. Կառլոս Սայնս (Ֆերարի) – 53