Անգլիայի ֆուտբոլի 2-րդ լիգայում ավարտվեց մրցաշրջանը, որը նշանավորվեց վերջին տուրում «Բրիստոլի» խոշոր հաշվով հաղթանակով։
«Բրիստոլին» անհրաժեշտ էր 7:0 հաշվով հաղթանակ՝ լիգայի աութսայդեր «Սքանթորփ Յունայթեդի» դեմ վերջին տուրի խաղից առաջ՝ հաջորդ դիվիզիոն բարձրանալու համար:
Եվ նրանց հաջողվեց դա անել․․․
Եզրափակիչ սուլիչից հետո «Բրիստոլի» երկրպագուները վազեցին խաղադաշտ։ Թիմի ֆուտբոլիստները հայտնվել էին ուշադրության կենտրոնում և երկրպագուների հետ նշել իրենց հաջողությունը։