Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարում մեր պատանի մարմնամարզիկները գերազանց արդյունքներ են գրանցել։
Տղաներն, ընդհանուր առմամբ, 15 մեդալ են նվաճել, որից 11 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ, իսկ աղջիկները 9 մեդալ են նվաճել, որից 5 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ:
Թիմային հաշվարկներով էլ մեր մարզիկ-մարզուհիներն առաջին հորիզոնականն են զբաղեցրել։