«Գլազգո Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն ճանաչվել է Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում շոտլանդական ակումբը հաղթահարեց գերմանական «Լայպցիգի» արգելքը և դուրս եկավ եզրափակիչ։
Տավերնյեն յոթ գոլով գլխավորում է Եվրոպա Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նշենք, որ «Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամն էլ ճանաչվել է Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։