«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ջովաննի վան Բրոնկհորստը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Լայպցիգի» դեմ տարած հաղթանակը։
«Շատ դժվար է բառեր ընտրելը։ Ապշեցուցիչ երեկո էր։
Մենք խաղից առաջ ասել էինք, որ հնարավոր ամեն բան անելու ենք։ Խաղացողները հիանալի էին։ Ավելի լավ չես մտածի»,- մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ մրցաշարի եզրափակչում «Ռեյնջերսը» կխաղա «Այնտրախտի» հետ։