«Լայպցիգի» հարձակվող Յուսուֆ Պոուլսենը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը «Ռեյնջերսի» դեմ (1-3).
«Մենք գիտեինք, որ այստեղ հեշտ չէ խաղալը: Մթնոլորտը հիանալի էր: Երբ գոլ են խփում, ապա ամեն ինչ ավելի խելահեղ է դառնում: Մենք բավականաչափ լավը չէինք առաջին 20-25 րոպեների ընթացքում:
Ամբողջ խաղի ընթացքում մենք հավատում էինք մեր հաջողությանը, նույնիսկ ընդմիջմանը, թեև մենք պարտվում էինք 0-2 հաշվով: Մեր երեկոն չէր: Բաց թողած երեք գոլերի դրվագում էլ մենք կարող էինք ավելի լավ պաշտպանվել: Մենք բավականաչափ պատրաստ չէինք աս մարտահրավերին»,- Պոուլսենի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկու խաղերի արդյունքում «Ռեյնջերսը» հաղթեց «Լայպցիգին» (0-1, 3-1): Եզրափակչում շոտլանդական թիմը կմրցի գերմանական «Այնտրախտի» հետ: