Հայաստանի սպորտային մարմնամարզության տղաների երիտասարդական հավաքականը Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարում մեր տղաները եզրափակչում են բոլոր 6 ձևերում:
Ազատ վարժույուններ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, նժույգ թափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան, հենցատկ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյան, պտտաձող՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյանը:
Նշենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության աղջիկների երիտասարդական հավաքականը ևս մասնակցում է «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարին և թիմային հաշվարկով (Մանե Պողոսյան 45,999 միավոր, Մարիետա Բուչախչյան 45,882 միավոր) հավաքելով 91,881 միավոր զբաղեցրել է առաջին հորիզոնականը: