Մայիսի 4-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են մադրիդյան թիմի երկրպագուները, ովքեր ժամանակից շուտ դուրս էին եկել մարզադաշտից, վազելով վերադառնում հետ, երբ «Ռեալի» ֆուտբոլիստները գրավեցին անգլիական թիմի դարպասը։
Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Թիմերն արդեն հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2018 թվականին։ Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին 3։1 հաշվով։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։