Հայաստանի սպորտային մարմնամարզության տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները Վրաստանի Քութաիսի քաղաքում կմասնակցեն «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարին, որը մեկնարկում է մայիսի 4-ին:
Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Վրաստան են մեկնել. միջազգային կարգի մրցավար՝ Սերոբ Սողոմոնյանը, մարզիչներ՝ Արտակ Այդինյանը, Արտյոմ Ավետյանը և Քնարիկ Բրսոյանը, մարզիկներ՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերրտ Գյուլումյանը, մազուհիներ՝ Մարիետա Բուչախչյանը և Մանե Պողոսյանը: