ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիոն» — ՊՍԺ (3:2) խաղում գրանցվեց բավականին զավեշտալի գոլ։
Տանտերերի գրոհի ժամանակ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ընդհատել են մրցակցի գրոհը և փարիզցիների պաշտպանը գնդակն ուղարկել է դարպասապահին։ Երկու ֆուտբոլիստներն էլ չեն հասկացել, թե ով է խաղալու գնդակով․ դարպասապահը վերջին պահին, այնուամենայնիվ, փորձել է դուրս հանել գնդակը, սակայն «Լիոնի» հարձակվողն այն ուղարկել է մրցակցի դարպասը։