Իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն, իր նորածին որդու մահից հետո առաջին գրառումն է հրապարակել սոցցանցերում։
Ապրիլի 18-ին ֆուտբոլիստը հայտարարեց, որ երկվորյակներից մեկը՝ տղան, մահացել է ծնվելուց հետո։ Աղջիկը ողջ է մնացել։ Ռոդրիգեսը հրապարակել է Ռոնալդուի լուսանկարը, որում նա մատնացույց է անում դեպի երկինք և նայում վեր՝ այդ ժեստը նվիրելով մահացած երեխային։