Vbet ՀՊԼ-ի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Մենք ունեինք պլան, որի համաձայն մրցակիցը պետք է կորցներ երեք, կամ երկու միավոր։ Մենք կարողացանք հասնել մեր նպատակին։
Գիտեինք, որ մրցակիցը սիրում է գնդակով խաղալ, այդ պատճառով գնդակը զիջեցինք իրենց և սկսեցինք փակել իրենց ազատ գոտիները։
Մենք ավելի սուր գրոհներ էինք կազմակերպում, բայց մրցակիցը կարողացավ մեկ միավոր վաստակել։ Թիմը հոգեբանորեն իրեն լավ է զգում։ Մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,- նշել է Մելիքյանը։