Vbet ՀՊԼ-ի 30-րդ տուրում կայացավ մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկը։
ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում «Արարատ-Արմենիան» ընդունել էր իրեն երկու միավորով գերազանցող «Փյունիկին»։ Մինչև բուն հանդիպմանն անդրադառնալը նշենք, որ մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում։ Երկու թիմերի երկրպագուները հիանալի նախապայմաններ էին ստեղծել՝ հանդիպումը տոն դարձնելու համար։
Առաջին խաղակեսում մրցակիցները չկարողացան գրավել միմյանց դարպասը՝ չնայած մի քանի երկկողմանի սուր հակագրոհներ ունենալուն։ 64-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պաշտպանների և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների պատճառով Հուգո Ֆիրմինոն հեռահար հիանալի հարվածով բացեց հաշիվը։
Րոպեներ անց Սերժ Դեբլեն ևս մեկ գոլ խփեց Վալերիո Վիմերկատիի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 82-րդ րոպեին փոխարինման մտած Ֆյուրջել Նարսինգը վերականգնեց հաշվի հավասարությունը։
«Փյունիկը» վաստակեց 64 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 62 միավորով երկրորդ տեղում է։