Այսօր Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Այնտրախտին», իսկ «Լայպցիգը»՝ «Ռեյնջերսին»։
🏆 Վեսթ Հեմ-Այնտրախտ
Հանդիպման արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Կնաուֆը։
Սակայն 20 րոպե անց Անտոնիոն հավասարեցրեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում գերմանական ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ այս անգամ աչքի ընկավ Կամադան։ Հանդիպումն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
🏆 Լայպցիգ-Ռեյնջերս
Մյուս դիմակայությունում ևս ուժեղ գտնվեց գերմանական ակումբը։ Տեդեսկոյի սաները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տարան՝ 1-0։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Անխելինոն։
Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 5-ին։