«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն պատմել է, թե ինչպես է 2007 թվականին «Միլանի» իր թիմակից Ջենարո Գատուզոն գրազ եկել, կենդանի խխունջ է կերել և շահել 10 հազար եվրո։
«Յուվենտուս․ Ամեն ինչ կամ ոչինչ» վավերագրական ֆիլմում Պիրլոն խոսել է Իտալիայի Սուպերգավաթի համար «Նապոլիի» հետ հանդիպման մասին, որն այն ժամանակ գլխավորում էր Գատուզոն, և հիշեցրել է այդ պատմության հանգամանքները։
«Մի անգամ մենք գրազ եկանք. դուք գիտե՞ք խխունջներին, որոնք առանց պատյանների շատ մեծ են: Մենք Ռինոյին առաջարկեցինք խխունջին կենդանի ուտել, և փոխարենը մենք նրան կտանք 10000 եվրո։
Նա վերցրեց խխունջը և կուլ տվեց: Դրանից հետո նա ցանկանում էր սպանել մեզ բոլորիս»,- Պիրլոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: