Շաբաթ օրը՝ ապրիլի 23-ին, ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց Լանսի հետ (1:1), ինչը թույլ տվեց թիմին ժամանակից շուտ դառնալ 2021/22 մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն։
Հաղթանակի հենց հաջորդ օրը փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարը իր տանը շքեղ երեկույթ է կազմակերպել թիմակիցների համար։
ՊՍԺ-ի յոթ խաղացողներ հրավիրվել են այդ միջոցառմանը՝ Իդրիսա Գուեյեն, Մարկինյոսը, Պրեսնել Կիմպեմբեն, Դանիլո Պերեյրան, Նաթան Բիտումազալյան, Էրիկ Ժունիոր Դինա-Էբիմբեն և Ալեքսանդր Լետելիեն:
Երեկույթին ներկա է եղել նաև Նեյմարի ընկերուհին՝ բրազիլացի բլոգեր և մոդել Բրունա Բյանկարդին։