Արգենտինայում Մաուրո Իկարդիի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ են հայտնվել։
Նրա կինը՝ Վանդա Նարան, ոչ մի դեր չի խաղում բանակցություններում։ ՊՍԺ-ն հավատացել է այն լուրերին, որ Վանդան ֆուտբոլիստի գլխավոր ներկայացուցիչն է, սակայն բանակցությունների են գալիս բոլորովին այլ մարդիկ։
Արգենտինացի լրագրող Կարինա Լավիկոլան պնդում է, որ Նարան վերահսկում է զույգի փողերն ու բյուջեն, սակայն երբեք չի ազդել այլ ակումբների հետ բանակցությունների վրա։ Միևնույն ժամանակ Նարան ամեն կերպ չափազանցրել է իր կարևորության մասին լուրերը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն այլևս չեն շփվում Վանդա Նարայի հետ։