Այսօր «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռակովին» Լեհաստանի առաջնության 31-րդ տուրի շրջանակում։
Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Գրոսիցկին, ով աչքի ընկավ Վահան Բիչախչյանի փոխանցումից։
Սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել «Պոգոնի» դարպասը՝ հաղթելով այս խաղում 2-1 հաշվով։ Բիչախչյանը հանդիպմանը մասնակցեց առաջին րոպեներից՝ փոխարինվելով 68-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Պոգոնը» 59 միավորով երրորդ տեղում է՝ առաջատարներ «Լեխից» և «Ռակովից» (այսօրվա մրցակիցը) հետ մնալով երեք միավոր։
⚽ Բիչախչյանի գոլային փոխանցումը