«Կռիլյա Սովետովի» ֆուտբոլիստները հաղթել են «Կրասնոդարին» Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում։ Հանդիպումը կայացել է Սամարայում և ավարտվել 2-0 հաշվով։
Տանտերերը 24-րդ րոպեին են առաջ անցել հաշվի մեջ, երբ Վլադիսլավ Սարվելին գլխի հարվածով դարձել է գոլի հեղինակլ։ 53-րդ րոպեին էլ Մաքսիմ Գլուշենկովը խփել է իր թիմի երկրորդ գնդակը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում չի մասնակցել հանդիպմանը, իսկ հավաքականի թեկնածու, 18-ամյա Ալեքսանդր Կովալենկոն «Կռիլյա Սովետովի» կազմում մասնակցել է ամբողջական հանդիպմանը։
«Կռիլյա Սովետովը» 38 միավոր է վաստակել և ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Կրասնոդարը» 39 միավորով գտնվում է 5-րդ տեղում։