«Բարսելոնան» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Այնտրախտի» դեմ պատասխան խաղում 2-3 հաշվով պարտություն կրեց ու դուրս մնաց պայքարից։ Խաղից հետո կատալոնական ակումբի ներկայացուցիչները զարմանք էին հայտնում սեփական մարզադաշտում մեծ թվով գերմանացի երկրպագուների ներկայության հետ կապված։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ևս խոսել է այդ մասին։
«Ակնկալում էի, որ մարզադաշտում 70-80 հազար «Բարսելոնայի» երկրպագու կլինի, բայց այդպես չէր։ Ակումբը կստուգի՝ ինչ է տեղի ունեցել»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal-ը։