«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Այնտրախտից» կրած 2-3 հաշվով պարտությունը։ Կատալոնացիներն ընդհանուր դիմակայության 3-4 հաշվով պարտությամբ դուրս մնացին մրցաշարից։
«Ինչ ափսոս, որ պարտվեցինք այս խաղում։ Չնայած վերջնական արդյունքին՝ արեցինք այն, ինչի վրա մարզումների ժամանակ աշխատել էինք։ Ափսոս, որովհետև մեզ պատժեցին խաղի առանցքային պահերում թույլ տված յուրաքանչյուր սխալի համար։ Կան սխալներ, որոնք եվրոպական հարթակում թույլ տալ չի կարելի, դրա համար էլ մենք դուրս ենք մնում։ Որքա՜ն էինք ուզում դուրս գալ կիսաեզրափակիչ․․․
Շատ զարմացրեց այն փաստը, թե «Այնտրախտի» որքան երկրպագու էր եկել «Կամպ Նոու»։ Վերջնական արդյունքը կարելի է աղետալի համարել, որովհետև մենք իսկապես ուզում էինք հաղթել Եվրոպա լիգան։ Բայց չի կարելի քիթը կախել, պիտի բարձր գլխով շարունակենք, որովհետև դեռ Իսպանիայի առաջնություն կա, որտեղ անհրաժեշտ է շարունակել պայքարը»,- Արաուխոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։