Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2)։
«Այսօր իմ տղաները պարզապես անհավանական խաղացին: Իհարկե, վերջում մենք ինքներս վերակենդանացրինք ինտրիգը, որն ամենևին էլ պետք չէր։
Իմ երախտագիտությունն եմ հայտնում «Այնտրախտի» խաղացողներին ու երկրպագուներին։ Բոլոր նրանք, ովքեր այստեղ էին, չեն մոռանա այս զարմանահրաշ երեկոն: Այս էմոցիոնալ պահերը, որ պարգևում է ֆուտբոլը, չի կարելի գնել ոչ մի գումարով։
Վերցնենք, օրինակ, Տուրեին, ով մի քանի շաբաթ չի խաղացել, իսկ այսօր նման խաղ է ցուցադրում։ Սա այն է, ինչ կոչվում է թիմային ոգի»,- Գլասների խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։