«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Եվրոպա լիգայի «Այնտրախտի» հետ հանդիպումը (2:3).
«Մեր սխրանքը քիչ էր. մենք պարտվում էինք, բայց կարողացանք տարբերությունը հասցնել մեկ գոլի։
Մենք լավ չէինք խաղում, չէինք հասկանում, թե ինչպես պետք է խաղայինք հարձակման գծում։ Մենք վերահսկում էինք խաղը, բայց եվրոպական մրցաշարերում նման սխալների համար պետք է վճարել։ Հիմա կկենտրոնանանք առաջնության վրա։
Փորձեցինք հաջողության հասնել։ Մենք այս պարտությունը չենք ընդունում որպես ձախողում: Բայց ես շատ հիասթափված եմ, հիմա մեր նպատակը Չեմպիոնների լիգա մտնելն է»,- մեջբերում է Չավիին Marca-ն։