Ուկրաինայի հավաքականը հունիսի 1-ին կանցկացնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը Շոտլանդիայի հետ։
Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Շոտլանդիայի հետ խաղում հաջողության դեպքում Ուկրաինան կխաղա Ուելսի հետ՝ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար։
Փլեյ-օֆֆի եզրափակիչը նախատեսված է հունիսի 5-ին՝ Քարդիֆում: