Ապրիլի 10-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր։ Երկրորդ փուլ են անցել երկրի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը (27,84%) և Ազգային հանրահավաք կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (23,15%)։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի օգտին ևս քվեարկվել են նախագահական ընտրություններում, հայտնում է RMC Sport-ը։
Ֆուտբոլիստը մեկ ձայն է ստացել Ռուբեյ կոմունայի ընտրողից։ Սակայն քվեաթերթիկն, իհարկե, անվավեր է ճանաչվել։
Մեկ այլ ընտրական քվեաթերթիկի վրա գրված է եղել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի անունը։