Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»։
13-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի սաներին առաջ մղեց Խոսե Կարաբալյոն։ 52-րդ րոպեին Իսահ Ալիյուն վերականգնեց հաշվի հավասարությունը։ 74-րդ րոպեին Սերժ Դեբլեն գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Փյունիկին»։
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 54 միավոր և առաջին տեղն է կիսում «Արարատ-Արմենիայի» հետ միասին։ «Արարատը» 38 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, սակայն ընդամենը մեկ միավորի առավելություն ունի «Ալաշկերտի» նկատմամբ։