Կրիշտիանու Ռոնալդուի ավագ քույրը՝ Էլմա Ավեյրոն, պատասխանել է իր եղբոր շուրջ ծագած իրավիճակին, ով հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ շաբաթ կեսօրին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Էվերթոնից» կրած պարտությունից անմիջապես հետո կոտրել է երիտասարդ երկրպագուի հեռախոսը։ Մանրամասներն՝ այստեղ։
Ինչպես հայտնել է պատանի երկրպագուի մայրը, երեխան մնացել է «լիակատար շոկի մեջ»։ Ավելի ուշ ֆուտբոլիստը սոցցանցերում ներողություն է խնդրել այս արարքի համար։
«Իմ մեծ և կատարյալ սեր. ամենագեղեցիկ մարդը, ում ես երբևէ հանդիպել եմ աշխարհում: Իրականում իմ ամբողջ ընտանիքը սիրո և հարգանքի օրինակ է: Մեր ընտանիքը լույս է, որը խանգարում է միայն խավարի մեջ ապրողներին:
Մարդիկ իսկապես ամենատարօրինակ արարածներից են, որոնք ապրում են այս մոլորակի վրա, նրանք այնքան շատ են սիրում և միևնույն ժամանակ չեն սիրում։ Դրա համար մենք ապրում ենք այս ամենով, պատերազմներով, մահերով, անմարդկայնությամբ… Եվ, բացի այդ, բոլորն այնքան դժգոհ են իրենց կյանքից, որ սիրում են բամբասել ուրիշների կյանքի մասին։ Դու, եղբայր, ոչ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունես, և պատասխան ես տալիս բոլորին՝ նրանց լռեցնելու համար…»,- գրել է Էլման սոցցանցերում։