Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Օլիվեր Գլազները։
«Մենք շատ կարգապահ էինք գործում, հատկապես կարմիր քարտից հետո։ Ընդհանուր առմամբ, շատ գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից։ Մրցակիցն իր գոլի դրվագում հիանալի գրահ կազմակերպեց, որը նրանց միակ իրական պահն էր խաղի ընթացքում։
Շատ ուրախ եմ և հպարտ, որ կարողացանք այդպիսի խաղով աչքի ընկնել։ Իսպանիայում պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք և փորձենք օգտվել մեր շանսից»,- նշել է ավստրիացի մասնագետը։