«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Եվրոպա լիգայի «Այնտրախտի» հետ հանդիպումը (1:1).
«Շատ դժվար և ֆիզիկապես պատրաստված մրցակից: Չգիտեինք՝ ինչպես կանխել նրանց հակագրոհները, սովորականի պես շարժունակ չէինք, դաշտն էլ լավագույն վիճակում չէր։ Սովորականից քիչ հնարավորություններ ստեղծեցինք, բայց արդյունքից գոհ ենք։
Մենք չկարողացանք զսպել նրանց հակագրոհները։ Բայց սա եվրագավաթային հանդիպում է, և դա դժվարություններ է ենթադրում։ Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք:
«Կամպ Նոուում» դժվար է լինելու, բայց մեր երկրպագուները մեզ հետ կլինեն: Պիկեն (վնասվածք է ստացել) ունի նույն խնդիրը, որը երկար ժամանակ անհանգստացնում էր նրան, հուսով եմ՝ ոչ ավելին»,- մեջբերում է Չավիին Marca-ն: