Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին դիմակայություններում ավարտվեցին հերթական երկու հանդիպումները։
«Բրագան» 1-0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Աբել Ռուիսը։
«Վեսթ Հեմը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիոնի» հետ։ Առաջին կեսի ավելացված ժամանակում տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Աարոն Կրեսսվելը։
52-րդ րոպեին անգլիական ակումբին առաջ մղեց Ջերոդ Բոուենը։ 66-րդ րոպեին Տանգի Նդոմբելեն վերականգնեց հաշվի հավասարությունը։