Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։
48-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Անսգար Կնաուֆը։ 66-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփեց պատասխան գոլը։
78-րդ րոպեին գերմանական ակումբի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց բրազիլացի պաշտպան Տուտան։ Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Իսպանիայում։