Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչը մեկնարկեց «Լայպցիգ»-«Ատալանտա» խաղով։
Դիմակայության առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ 17-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լուիս Մուրիելը։ 58-րդ րոպեին Անդրե Սիլվան կարող էր վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն վրիպեց 11-մետրանոցի նշակետից։
Այնուամենայնիվ, հաջորդ գրոհի ընթացքում Դավիդե Ձապակոստան գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ հետագայում նոր գոլեր չգրանցվեցին։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին։