«Այնտրախտի» ֆուտբոլիստ Դաիչի Կամադան կիսվել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Վիճակահանության ժամանակ բոլորս երազում էինք «Բարսելոնայի» հետ հանդիպումների մասին։ Բարեբախտաբար, դա իրականություն դարձավ:
Մրցաշրջանի սկզբում «Բարսան» դժվարություններ ուներ։ Բայց հիմա ամեն ինչ լավ է, մեր մրցակիցը կրկին հանդես է գալիս իր ոճով։
Վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի: «Այնտրախտն» ամեն տարի հանդիպում է «Բավարիային» և նվազագույնը մեկ խաղում հաղթանակ տանում: Մենք կասկած չունենք, որ կարող ենք դրական արդյունքի հասնել»,- մեջբերում է Կամադային ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Այնտրախտի» հաղթանակը գնահատում է 4,85 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,75։