Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»։
Այդ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց Կարիմ Բենզեման։ «Ռեալի» մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել, որտեղ Բենզեման պատկերված է MARVEL-ի հայտնի հերոսներից մեկի՝ Տանոսի կերպարով, ով կոմիքսներում և ֆիլմում ձեռքի մեկ շարժումով անհետացրել էր գալակտիկայի բնակչության ուղիղ կեսին։