Իկեր Կասիլյասը հիացած է Կարիմ Բենզեմայի խաղով.
Ֆրանսիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ խաղում (3-1):
«Կարիմը Սարդ-մարդն է․․․ Կարիմը Լոգանն է․․․ Կարիմը տան դռնապանն է․․․ Կարիմը քո լավագույն ընկերն է… Կարիմը քո տատիկն է․․․ Կարիմը Միացյալ Նահանգների նախագահն է։
Կարիմն այն հրահանգիչն է, ում հետ դուք թռչում եք օդապարիկով: Կարիմը ձեր պահապան հրեշտակն է․․․»,- գրել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը թվիթերում։